Միացյալ Նահանգները չի բացառում Իրանի դեմ ռազմական գործողությունը, որը, ըստ Վաշինգտոնի, կլինի կանխարգելիչ։ «Կարծում եմ՝ իմաստուն և խելամիտ է կանխարգելիչ կերպով խափանել տարածաշրջանում տեղակայված հազարավոր ամերիկյան զորքերի և օբյեկտների, ինչպես նաև մեր դաշնակիցների վրա հարձակումը։ Հուսով եմ՝ բանը դրան չի հասնի»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
08.06.2018 | 00:02

Բարձրյալը չի ընդունում ամբարիշտների զոհաբերությունները և ոչ էլ դրանց շատությամբ է քավություն տալիս մեղքերին։ Ով զոհ է մատուցում օտարների ունեցվածքներից, նույնն է, թե որդուն զոհում է իր հոր առաջ։ Կարոտյալների հացն աղքատների կյանքն է. ովքեր զրկում են նրանց, մարդասպաններ են։ Ով զրկում է մերձավորին կերակրից, նա սպանում է նրան։ Ով զլանում է տալ վարձկանի վարձը, նա թափում է նրա արյունը։


Սիրաքի իմաստություն 31. 23-27

Դիտվել է՝ 3465

Մեկնաբանություններ